Միջազգային

BMW ընկերությունը կսկսի բժշկական դիմակներ արտադրել

1 րոպեի ընթերցում

BMW ընկերությունը կսկսի բժշկական դիմակներ արտադրել

ԵՐԵՎԱՆ, 8ԱՊՐԻԼԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանական ավտոարտադրող BMW ընկերությունը հայտնել է, որ պատրաստ է անցնել բժշկական դիմակների արտադրության: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Deutsche welle»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է ընկերության գլխավոր տնօրեն Օլիվեր Ցիպսեն ապրիլի 8-ին Մյունխենում Բավարիայի դաշնային երկրամասի վարչապետ Մարկուս Զյոդերի հետ հանդիպմանը:

«Այսպիսով մենք ակտիվ կսկսենք աշխատել գլոբալ դեֆիցիտըվերացնելու ուղղությամբ: Շատ շուտով մենք կսկսենք օրական արտադրել մի քանի հարյուր հազար դիմակ: Դա կծառայի ինչպես մեր աշխատակիցների, այնպես էլ հասարակությանը մատարարելու համար»,-նշել է նա:

Ընկերությունում խոստացել են, որ ձեռք կբերեն անհրաժեշտ սարքավորումները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում