Միջազգային

ՌԴ֊ում 1000֊ից ավելի կորոնավիրուսով վարակի նոր դեպք է գրանցել. ՏԱՍՍ

1 րոպեի ընթերցում

ՌԴ֊ում 1000֊ից ավելի կորոնավիրուսով վարակի նոր դեպք է գրանցել. ՏԱՍՍ

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 1154֊ով։

«Արմենպրես»֊ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը։ Ներկայում վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 7 հազար 497։ Վարակի դեպքերը գրանցվել են երկրի 81 շրջաններում։

Վերջին տվյալներով ապաքինվել է 494 մարդ։ Մեկ օրում հիվանդանոցներից դուրս է գրվել 88 քաղաքացի։ Օպերատիվ շտաբը տեղեկացնում է, որ մեկ օրում մահացել է 11 մարդ, ընդհանուր մահերի թիվը կազնում է 58։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում