Հասարակական

Հայաստանցի ինժեներները վերանորոգել են թոքերի արհեստական օդափոխման ևս 7 համակարգ

1 րոպեի ընթերցում

Հայաստանցի ինժեներները վերանորոգել են թոքերի արհեստական օդափոխման ևս 7 համակարգ

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թոքերի արհեստական օդափոխման ևս 7 համակարգեր այս օրերին հայաստանցի ինժեներների ջանքերի շնորհիվ վերանորոգվել են և պատրաստ են շահագործման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։

«Այս սարքերից յուրաքանչյուրը կարող է մարդկային բազմաթիվ կյանքեր փրկել։

Մեր կոչին արձագանքած հարյուրավոր կազմակերպություններին և անհատներին հայտնում եմ, որ իրենց առաջարկները ուսումնասիրման և դասակարգման ընթացքում են։

Այս և այլ հարցերի մասին ավելի մանրամասն կխոսեմ առաջիկա ասուլիսի ընթացքում»,- գրել է նախարարը։

Նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով առողջապահական համակարգին աջակցություն ցուցաբերելու համար ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարել է թոքերի օդափոխման սարքերի նախագծման, իրականացման, ամբողջական կամ մասնակի արտադրության գաղափարների և առաջարկների հավաքագրման մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում