Միջազգային

Իտալիայում կորոնավիրուսից զոհերի թիվը վերջին մեկ օրում ավելացել է 727-ով. ՌԻԱ-նովոստի

1 րոպեի ընթերցում

Իտալիայում կորոնավիրուսից զոհերի թիվը վերջին մեկ օրում ավելացել է 727-ով. ՌԻԱ-նովոստի

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայում կորոնավիրուսից զոհերի թիվը վերջին մեկ օրվա ընթացքում ավելացել է 727-ով՝ ընդհանուր առմամբ հասնելով 13 հազար 155-ի: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին հայատարարել է Իտալիայի քաղաքացիական պաշտպանության ծառայության ղեկավար Անջելո Բորելլին:

«Արդեն այսօրվա դրությամբ վարակվածների թիվը հասել է 80 հազար 572-ի: Վերջին մեկ օրվա ընթացքում վարակվածների թիվը ավելացել է 2 հազար 937-ով»,- ասել է Բորելլին:

Մարտի 31-ին նա հայտարարել էր 2107 վարակվածների մասին: Այս ցուցանիշն աճում է երրորդ օրն անընդմեջ: Մարտի 30-ին արձանագրվել է վարակի կտրուկ նվազում. մեկ օրվա ընթացքում վարակվել էր 1648 մարդ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում