COVID-19. ԱՄՆ-ում վարակվածների թիվն անցել է 188 հազարը. ԹԱՐՄ  ՏՎՅԱԼՆԵՐ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով հիվանդների թիվը մոտենում է 860 հազարի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 42 հազարը: Ապաքինվածների թիվը կազմում է 178 հազար 335: Վարակվածների 95 տոկոսի մոտ հիվանդությունն ընթանում թեթև, 5 տոկոսի մոտ՝ ծանր:

Վիրուսից վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 188 հազար 592 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվն անցել է 4 հազարը: Վարակվածության ցուցանիշով երկրորդ տեղում Իտալիան է, այստեղ հաստատված դեպքերի թիվը 105 հազար 792-ն է: Իտալիան աշխարհում առաջինն է մահացածների թվով: Կորոնավիրուսից այստեղ մահացել է 12 հազար 428 մարդ:

Շրջանցելով Չինաստանին՝ վարակվածների թվով երրորդ տեղում է հայտնվել Իսպանիան: Այստեղ հաստատված դեպքերի թիվը 95 հազար 923 է: Մահացածների ընդհանուր թիվը 8 հազար 464 է:

Վարակվածների թվով չորրորդ տեղում հայտնված Չինաստանում հաստատված դեպքերի թիվը 81 հազար 554 է: Այստեղ հաստատված նոր դեպքերի թիվը 36 է: Ապաքինվել է 76 հազար 238 մարդ:

Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով Չինաստանին հաջորդում է Գերմանիան: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 71 հազար 808 է: Մահացել է 775 մարդ: Գերմանիային հաջորդում է Ֆրանսիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը 52 հազար 128 է: Մահերի թիվը 3 հազար 500-ից ավելին է:

Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 44 հազար 605 է: Մահացածների ընդհանուր թիվը 2 հազար 898 է: Մեծ Բրիտանիայում վարակվածների ընդհանուր թիվը 25 հազար 150 է, Շվեյցարիայում՝ 16 հազար 605 է:

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 110 դեպք կա, Ռուսաստանում` 2 հազար 337, Թուրքիայում՝ 13 հազար 531: Մեկ օրում 100-ից ավելի նոր դեպքեր են գրանցվել Իսրայելում, Պակիստանում, Մեքսիկայում, Հնդկաստանում, Թայլանդում, Հարավային Կորեայում և այլն:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվը հասել է 200-ի:

Հայերեն English Русский

Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար

Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա

Եվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողների

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Քաղաքական առումով որոշումը կայացված է. Ռուբինյանն անդրադարձել է ԱԺ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը հաստատելու որոշմանը

Դատախազությունը Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

ԱԺ նախագահի պաշտոնում ՔՊ-ի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները

Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա