Մոնակոյի իշխանը բուժվել է կորոնավիրուսից. РБК
1 րոպեի ընթերցում
![Մոնակոյի իշխանը բուժվել է կորոնավիրուսից. РБК](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/04/1010784.jpg)
ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոնակոյի իշխան Ալբերը բուժվել է կորոնավիրուսից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասինտեղեկացնում է РБК-ն, որը հղում է կատարում Մոնակոյի թագավորական պալատի տարածած հաղորդագրությանը:
«Իշխանը համարվում է բուժված և իրեն լավ է զգում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Պալատը տեղեկացնում է նաև, որ իշխանը մտադիր է շարունակել պահպանել ինքնամեկուսացման ռեժիմը, բայց արդեն իր ընտանիքի հետ:
Մարտի 19-ին հայտնի էր դարձել, որ Մոնակոյի իշխանը վարակվել է կորոնավիրուսով: