ԿԲ-ն պարզաբանել է «ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ»-ի վարկառուների վճարների և պարտավորությունների խնդիրը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ»-ի լուծարային հանձնաժողովը կզիջի ժամկետանց պարտավորություններ ունեցող հաճախորդների տույժերը և տուգանքները՝ մայր գումարի ամբողջական կամ մասնակի մարում իրականացնելու դեպքում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Հայաստանի կենտրոնական բանկի «Ֆեյսբուք»-ի էջը, հրապարակելով «ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ Լուծարվող ՈւՎԿ» ՓԲԸ Լուծարային հանձնաժողովի հայտարարությունը։

«2020թ. մարտի 26-ին հաստատված «ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ Լուծարվող ՈւՎԿ» ՓԲԸ Լուծարային ծրագրին համաձայն Լուծարային հանձնաժողովը որոշել է՝ այն հաճախորդները, որոնք 2020 թվականի ապրիլի 1-ի դրությամբ ունեն ժամկետանց պարտավորություններ, դրանց գծով զիջվելու են հաշվեգրված տոկոսները, միջնորդավճարները, տույժերը և տուգանքները՝ մայր գումարի ամբողջական կամ մասնակի մարում իրականացնելու դեպքում։ Այն հաճախորդները, որոնք 2020 թվականի ապրիլի 1-ի դրությամբ չունեն ժամկետանց պարտավորություններ, դրանց գծով առաջիկա երկու ամիսների ընթացքում չեն հաշվեգրվի լրացուցիչ որևէ գումարներ (տոկոսներ, միջնորդավճարներ, տույժեր և տուգանքներ): Այս հաճախորդների գծով պարտավորությունները նշված երկամսյա ժամանակահատվածում չեն դիտարկվի ժամկետանց։ Հարցերի դեպքում դիմել Լուծարային հանձնաժողովին՝ +(374 12) 700 000, info@varks.am»,- ասված է հայտարարության մեջ։

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2020 թվականի մարտի 24-ի թիվ 13 ԾՕՀ Ա որոշմամբ ուժը կորցրած է ճանաչել «Վարկս Էյ ԷՄ» ՈՒՎԿ ՓԲԸ վարկային կազմակերպության լիցենզիան`ընդհանուր կապիտալի նվազագույն չափի պահանջը խախտելու համար:

Հայերեն

ԱԺ նախագահն անդրադարձել է ՔՊ ցուցակներում ՀՀԿ նախկին անդամների ընդգրկման հարցին

Մարզիչներն ամեն ինչ արեցին, որ կարողանանք այս մեդալները նվաճել. Արթուր Դավթյան

ԱԺ նախագահն ընդդիմադիր ուժերին կոչ է արել մասնակցել ՏԻՄ ընտրություններին

Բոլորս էլ հասկանում ենք, որ այստեղ քաղաքական մղում կա. Միրզոյանը՝ ԵԱՏՄ զեկույցի մասին

Աչաջրի գյուղապետարանի վարչական շենքի մարզադահլիճը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարան

Հայաստանին լոյալ ընդդիմություն ենք ուզում. ԱԺ նախագահը ներկայացրել է իշխանության մոտեցումը

ՊԵԿ-ը բացահայտել է կեղծ, շուկայականից էականորեն ցածր գներով ստվերային շրջանառվող օղիների դեպքեր

Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանն ԱԱ-ի բրոնզե մեդալը կարևոր նվաճում է համարում

ԱԺ նախագահն առաջարկում է Հոկտեմբերի 27-ի գործի չբացահայտման վերաբերյալ հարցերն ուղղել Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին

«Wizz Air» ավիաընկերությունը գործարկել է չվերթներ դեպի Նիդեռլանդներ