Միջազգային

Մեքսիկան խստացնում է արտակարգ դրության պահանջները. ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ

2 րոպեի ընթերցում

Մեքսիկան խստացնում է արտակարգ դրության պահանջները. ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեքիսկայում առողջապահության հարցերով խորհուրդը, որի մեջ մտնում ենԱռողջապահության նախարարությունը և այլ պետական կառույցներ, հայտնել է երկրի առողջպահության ոլորտում արտակարգ դրության մասին և տեղեկացրել նոր սահմանափակումներ մասին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը հղում կատարելով «ՌԻԱ Նովոստի»-ին, արտակարգ դրությունը սահմանվել է 30 օրով, իսկ սահմանափակումները վերաբերում են տարբեր ոլորտներին:

«COVID-19-ի տարածմամբ պայմանավորած՝ ստեղծվել է ֆորսմաժորային իրավիճակ, որը հանգեցրել է արտակարգ դրության առողջապահության ոլորտում: Առողջապահության նախարարությունը կորոշի բոլոր անհրաժեշտ առաջիկա քայլերը»,-ասված է առողջապահության խորհրդի հայտարարության մեջ:

Առողջապահության փոխնախարար Ուգո Լոպես Գտելը նշել է, որ մինչև ապրիլի 30-ը կաշխատեն միայն կենսական նշանակություն ունեցող աշխատանքի տեղերը՝ առողջապահությունը, հասարակական անվտանգությունը, ոստիկանությունը, բանակը, կառավարության կողմից իրականացվող սոցիալական ծրագրերը և այլն: Իշխանությունները Մեքսիկայի բնակիչներին հորդորում են մնալ տանը, տեղաշարժի խիստ սահմանափակումներ են սահմանված 70-ից բարձր տարիքի անձանց նկատմամբ:

Մեքսիկայում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 1094 է, մահացածներինը՝ 28:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում