Միջազգային

Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույցում քննարկել են նավթի համաշխարհային շուկայի հարցը

1 րոպեի ընթերցում

Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույցում քննարկել են նավթի համաշխարհային շուկայի հարցը

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ՌԴ նախագահի պաշտոնական կայքից:

Երկու երկրների առաջնորդներն անհանգստություն են հայտնել կորոնավիրուսի գլոբալ տարածման կապակցությամբ: Պետությունների ղեկավարները միմյանց տեղեկացրել են նաև սպառնալիքին հակազդելու ուղղությամբ ձեռնարկված միջոցների մասին: Քննարկվել են այս ուղղությամբ երկու երկրների միջև սերտ փոխգործակցության հնարավորությունները:

Բացի դրանից, Պուտինը և Թրամփը կարծիքներ են փոխանակել նաև նավթի համաշխարհային շուկայի ներկայիս վիճակի վերաբերյալ և պայմանավորվել են երկկողմ խորհրդակցություններ՝ էներգետիկայի նախարարների մակարդակով: Նախագահները պայմանավորվել են շարունակել անձնական կապերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում