Միջազգային

Արքայազն Չարլզը դուրս է եկել ինքնամեկուսացումից. BBC

1 րոպեի ընթերցում

Արքայազն Չարլզը դուրս է եկել ինքնամեկուսացումից. BBC

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանական գահի ժառանգորդ, Ուելսի 71-ամյա արքայազն Չարլզը դուրս է եկել ինքնամեկուսացումից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին տեղեկացնում է BBC-ն:

Կորոնավիրուսի դրական ախտորոշումից և մեղմ ախտանշաններ ունենալուց հետո 71-ամյա արքայազնը 7 օր ինքնամեկուսացել էր: Դքսուհու թեստի պատասխանը բացասական էր եղել, բայց նա ևս ինքնամեկուսացել էր մինչև շաբաթվա վերջ: Պալատական պաշտոնյաներից մեկը հայտնել է, որ արքայազնի առողջությունը լավ է և հետևում է կառավարության սահմանափակումներին:

«Քլարենս հաուս»-ն այսօր հաստատել է, որ իր բժշկի հետ խորհրդակցելուց հետո, այքայազնը դուրս է եկել ինքնամեկուսացումից»,-ասել է խոսնակը:

Մեծ Բրիտանիայի կառավարության ցուցումների համաձայն ՝ ախտանիշ ունեցող յուրաքանչյուր անձ պետք է յոթ օր ինքնամեկուսացվի, մինչդեռ այդ ընտանիքում ապրող յուրաքանչյուր ոք պետք է ինքնամեկուսացվի երկու շաբաթ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում