Տնտեսություն

Առաջին եռամսյակում 175 հազար զբոսաշրջիկ չի այցելել Հայաստան

2 րոպեի ընթերցում

Առաջին եռամսյակում 175 հազար զբոսաշրջիկ չի այցելել Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում առաջին եռամսյակում զբոսաշրջիկների այցելությունների նվազում է եղել, 175 հազար զբոսաշրջիկ չի այցելել երկիր։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 30-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը` պատասխանելով լրագրողի հարցին, թե մարտ ամսին զբոսարջության ոլորտում ինչ կորուստներ են արձանագրվել` հաշվի առնելով համաճարակային իրավիճակը։

Զբոսաշրջության կոմիտեի նախագահը նշեց, որ զբոսաշրջության ոլորտում ֆինանսական կորուստների մասով դեռ հաշվարկ չի կատարվել, սական խոսքը մոտ 134 միլիոն դոլարի կորստի մասին է։

«Եթե հաշվարկենք, թե մեկ զբոսաշրջիկը որքան է ծախսում Հայաստանում, ապա դա կլինի մոտ 175 հազար×770 ԱՄՆ դոլար։ Դա բավականին զգալի կորուստ է զբոսաշրջային ոլորտի համար՝ հաշվի առնելով, որ առաջին եռամսյակը ամենաակտիվը չէ։ Երկրորդ եռամսյակի պատկերը կարող է ավելի վատ լինել, քանի որ փակ են սահմանները, թռիչքները դադարեցված են, հետևաբար՝ զբոսաշրջային այցելություններ գրեթե չեն լինելու։ Դա նշանակում է, որ այն ֆինանսական մուտքերը, որը Հայաստանը ունենում էր զբոսաշրջության միջոցով, չեն լինելու»,- ասաց Սաֆարյանը։

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակվելու է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը:

Հայաստանում մարտի 30-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 482 է, վիրուսից մահացել է 3 անձ, ապաքինվել` 30 քաղաքացի:

Շիրակի մարզի Հայկավան բնակավայրում անցկացվեց «Berry Festival 2024» հատապտուղների փառատոնը

Տնտեսություն

Շիրակի մարզի Հայկավան բնակավայրում անցկացվեց «Berry Festival 2024» հատապտուղների փառատոնը

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Հայաստան

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Տավուշի և Արմավիրի մարզային փրկարարական վարչությունները հուլիս ամսին իրականացրել են մի շարք միջոցառումներ

Հայաստան

Տավուշի և Արմավիրի մարզային փրկարարական վարչությունները հուլիս ամսին իրականացրել են մի շարք միջոցառումներ

Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 2-5 աստիճանով

Հայաստան

Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 2-5 աստիճանով

Փրկարարները Սևանա լճում օգնության են հասել ափից մոտ 200 մետր հեռացած քաղաքացուն

Հայաստան

Փրկարարները Սևանա լճում օգնության են հասել ափից մոտ 200 մետր հեռացած քաղաքացուն

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը մասնակցել է հակամարտությունից տուժած խմբերի կարիքների լուծման մասին միջոցառմանը

Հայաստան

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը մասնակցել է հակամարտությունից տուժած խմբերի կարիքների լուծման մասին միջոցառմանը

Երևանի Ղարիբջանյան փողոցը փակ է լինելու հուլիսի 28-ից օգոստոսի 20-ը

Հայաստան

Երևանի Ղարիբջանյան փողոցը փակ է լինելու հուլիսի 28-ից օգոստոսի 20-ը

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Տնտեսություն

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Ասիական ինդեքսներ - 27-07-24

Տնտեսություն

Ասիական ինդեքսներ - 27-07-24

Եվրոպական ինդեքսներ - 27-07-24

Տնտեսություն

Եվրոպական ինդեքսներ - 27-07-24

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 26-07-24

Տնտեսություն

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 26-07-24

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում