Քաղաքականություն

«Իմ քայլը» խմբակցությունը նախագծերի քվեարկությունից առաջ 20 րոպե ընդմիջում վերցրեց

1 րոպեի ընթերցում

«Իմ քայլը» խմբակցությունը նախագծերի քվեարկությունից առաջ 20 րոպե ընդմիջում վերցրեց

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունն արտահերթ նիստում քննարկված նախագծերի քվեարկությունից առաջ 20 րոպե ընդմիջում վերցրեց: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ քվեարկությունից առաջ այս մասին վարման կարգով հայտնեց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Կառավարության առաջարկով գումարված ԱԺ արտահերթ նիստում ընդգրկված էր 4 հարց: Սակայն վերջին՝ Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը հանվեց օրակարգից՝ նիստը նախաձեռնողի առաջարկությամբ: Պատգամավորները քննարկեցին բաժնետիրական ընկերությունների որոշումներն առցանց ընդունելու մասին հնարավորության հարցը, կոնտակտավորներին գտնելու համար զանգերը ֆիքսելու մեխանիզմի ներդրման հարցը և կորոնավիրուսից մահացածներին չհերձելու մասին օրինագիծը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում