Միջազգային

Լատվիան մտադիր է արտակարգ դրության ռեժիմի խախտման տուգանքի չափը դարձնել 1000 եվրո. Deutsche Welle

1 րոպեի ընթերցում

Լատվիան մտադիր է արտակարգ դրության ռեժիմի խախտման տուգանքի չափը դարձնել 1000 եվրո. Deutsche Welle

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լատվիայի իշխանությունները մտադիր են արտակարագ դրության ռեժիմի սահմանափակումները չպահպանելու համար նախատեսված տուգանքը դարձնել 1000 եվրո և ավելի:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»՝ հղում կատարելով «Deutsche Welle»-ին, այս մասին տեղեկացրել է երկրիՆերքին գործերի նախարար Սանդիս Գիրգենսը: Նա ցավով նշել է այն, որ Լատվիայի բնակիչները չեն պահպանում արտակարգ ռեժիմի պայմաններում սահմանված կանոնները, սոցիալական տարածությունը:

Նախարարն ասել է, որ արգելքների գործընթացը համակարգելու համար ոստիկանությանն առայժմ բանակի աջակցությունն անհրաժեշտ չէ: Դրա անհրաժեշտությունը կլինի, եթե երկրում սահմանվի ամբողջական արգելափակում:

Առայժմ տուգանքի առավելագույն չափը երկրում 100 եվրո է:

Լատվիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը 376 է:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջում գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 190-ից ավելի երկրում և մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել համավարակ (պանդեմիա)։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում