Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 85 դեպք. «ՌԻԱ Նովոստի»
1 րոպեի ընթերցում
![Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 85 դեպք. «ՌԻԱ Նովոստի»](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/03/1010378.jpg)
ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը՝ հասել է 85-ի։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին տեղեկացնում է Վրաստանում հիվանդության վերահսկողության և մոնիտորինգի կայքը։
Վրաստանի իշխանությունները կորոնավիրուսի տարածումը կանխելու համար մինչև ապրիլի 21-ը երկրում արտակարգ դրություն են հայտարարել։ Արտակարգ դրությունը ենթադրում է տեղաշարժի մի շարք սահմանափակումներ, ինչպես նաև տասը հոգանոց խմբով մարդկանց հավաքվելու դեպքում նրանց նկատմամբ պատժամիջոցներ կարող են կիրառվել։
«Վարակման հաստատված դեպքերի թիվը 85 է, որից ապաքինվել է 14 մարդ։ Կարանտինի մեջ է գտնվում 4641, հսկողության տակ՝ 239 մարդ»,- ասվում է կայքում։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր տիպի կորոնավիրուսը որակեց որպես պանդեմիա։ Վերջին տվյալներով աշխարհում կորոնավիրուսով վարակման թիվը հասել է 602166, նրանցից բուժվել է 133527 մարդ։