Ադրբեջանում COVID-19 պանդեմիան նպաստելու է թալասեմիայով հիվանդների մահացության աճին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Ադրբեջանում կորոնավիրուսի բռնկումը կաթվածահար է արել դոնո­րա­կան արյան հավաքագրման կետերի աշխատանքը։ Դա կարող է արժենալ մեկուկես հազար մարդու կյանք, նրանցից շատերը երեխաներ են» - հենց այսպես է արձագանքել Ադրբեջանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ meydan.tv լրատվական կայքը։

2020թ. մարտի 23-ին ադրբեջանական հասարակությանը դիմեց Ադրբեջանի թալասեմիայի ֆեդերացիայի ղեկավար Ն. Գուլիևան, հայտա­րա­րե­լով, որ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված Ադրբեջանում զգալիորեն կրճատվել է արյան դոնորների թիվն, ինչն անդառնալի հետևանքներ կարող է ունենալ երկրում թալասեմիայով հազարավոր հիվանդների համար: Ն.Գուլիևայի խոսքերով՝ ներկայումս Ադրբեջանում արյան փոխներարկման կարիք ունի թալասեմիայի ծանր դրսևորմամբ 1500 հիվանդ:

Համաձայն Ադրբեջանի «Թալասեմիայի Հանրապետական Կենտրոնի» տնօրենի 2018թ. տվյալների, Ադրբեջանում առկա է 1 մլն-ից ավել (բնակչության ավելի քան 10%) թալասեմիայի կրող, և այդ հիվանդության կրողների ամուսնության պատճառով նրանց թիվն անընդհատ ավելանում է:

Այս մարտահրավերը կրկնակի հարված հասցրեց Ադրբեջանի

առող­ջա­պա­հական համակարգին և առանց այդ էլ ճգնաժամային իրավիճակներին դի­մա­կայելուն անկարող ադրբեջանական իշխանությունների հեղինակազրկված իմիջին, որոնք ապատեղեկատվություններ տարածելով, քողարկելով COVID-19 վիրուսով վարակվածների իրական մասշտաբները, ներկայումս կանգնած են փակուղու առջև:

Չնայած նրան, որ իրադրությանը Ադրբեջանի իշխա­նութ­յուն­ների վերահսկողությունից դուրս է, շարունակվում է ապատեղե­կատվություն հրամցվել ադրբեջանական և միջազգային հանրությանը՝ փորձելով թաքցնել «COVID-19 + թալասեմիա» հանրագումարի հետևանքով մահացածների և վարակակիրների իրական թվաքանակը:

Հայերեն English Русский

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները Euronews-ի գագաթնաժողովում քննարկել են ԵՄ ընդլայնման հարցը

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա