Էմիրաթական կողմին կփոխանցվի ՀՀ առողջապահության նախարարության կազմած անհրաժեշտ պարագաների ցանկը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ի շարունակություն նախօրեին Աբու Դաբիի թագաժառանգ, Արաբական Միացյալ Էմիրությունների զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ ունեցած հեռախոսազրույցի՝ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Մուհամմադ Ալ Զաաբիին:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հանրապետության նախագահն անդրադարձել է Աբու Դաբիի թագաժառանգ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ հեռախոսազրույցում ձեռք բերված պայմանավորվածություններին և նշել, որ առաջիկա օրերի ընթացքում էմիրաթական կողմին կփոխանցվի ՀՀ առողջապահության նախարարության կազմած՝ անհրաժեշտ պարագաների ցանկը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև հայ-էմիրաթական երկկողմ հարաբերությունների զարգացման ընթացքին, կարևորվել փոխգործակցության ակտիվացումը սննդի անվտանգության ոլորտում, ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնության շրջանակում:

Հայաստանի նախագահի հետ հանդիպումից հետո դեսպան Մուհամմադ Իսա Ալ Զաաբին ասել է, որ իր երկիրը պատրաստ է աջակցել կորոնավիրուսի դեմ պայքարին:«Կորոնավիրուսը մեծ մարտահրավեր է մարդկանց համար: Մենք պետք է համագործակցենք բոլոր երկրների հետ, խոսքը միայն ԱՄԷ-ի կամ Հայաստանի մասին չէ: Պետք է համատեղ աշխատենք այս վիրուսը կանգնեցնելու համար,- ասել է դեսպանը, նշելով, որ դրական արդյունքի հնարավոր է հասնել միայն տանը մնալով և սոցիալական հեռավորություն պահպանելով:- Շատ կարևոր է պահպանել սոցիալական հեռավորությունը ոչ միայն պաշտոնական հանդիպումների ընթացքում, այլ նաև՝ տանը երեխաների, ընտանիքի մյուս անդամների հետ»:

Հանրապետության նախագահի հետ դեսպանի հանդիպման ժամանակ նույնպես, ինչպես նախագահ Սարգսյանի նախորդ հանդիպումների դեպքում, համապատասխան սոցիալական հեռավորություն է պահպանված եղել:

Հայերեն English Русский

Զոլաքարում խմելու ջրատարի ներքին ցանց է կառուցվում

Երևանում կանցկացվի «Երևան Մարաթոն» վազքի միջազգային մրցույթը․ հոկտեմբերի 17-18-ին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի

Կիևը հայտարարել է Մասկի ընկերության կողմից Starlink-ի աշխատանքի սահմանափակումների մասին

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շրջանավարտ Արփի Սինանյանը հաղթել է միջազգային վոկալ մրցույթում

Հայաստանն անտառապատման կարիք ունեցող մի շարք մարզեր ունի. Վահե Մացակյան

Կոնգոյում էբոլայի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 9000-ը

Պետությանն է վերադարձվել Սևանա լճի ափին գտնվող՝ 613,739,000 դրամ արժեքով 41 հողատարածք

Զբոսաշրջությունից մինչև մշակույթ. Դիլիջանի զարգացման նոր հեռանկարները քննարկվեցին TRF 2026-ում

Սաուդյան Արաբիան և Եմենի հութիները շարունակում են փոխադարձ հարվածները

Հրանտ Դինքի հիշատակին նվիրված անտառում տնկվել է 53 հազար ծառ. տարածքը 2027 թվականին կհանձնվի Ֆիոլետովո համայնքին