Միջազգային

Բելառուսում կորոնավիրուսի հետ կապված շուրջ 23 հազար թեստավորում է կատարվել. ԲԵԼՏԱ

1 րոպեի ընթերցում

Բելառուսում կորոնավիրուսի հետ կապված շուրջ 23 հազար թեստավորում է կատարվել. ԲԵԼՏԱ

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ երկրում կորոնավիրուսի հետ կապված շուրջ 23 հազար թեստավորում է կատարվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Բելտա» լրատվական գործակալությունը հայտնում է, որ մարտի 25-ի դրությամբ դուրս են գրվել կամ դուրս գրման են պատրաստվում 29 քաղաքացիներ, որոնք վարակված են եղել կորոնավիրուսով: Բուժումից հետո նրանց մոտ թեստը բացասական արդյունք էցույց տվել: Նախարարության լրատվական ծառայությունը տեղեկացրել է, որ ներկայում 57 քաղաքացի բժշկական հսկողության ներքո է: Եվս երկու անձ կրկնակի թեստավորման փուլում է:

Բելառուսում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 86 է:

Կորոնավիրուսն ի հայտ է եկել Ուհան քաղաքում նախորդ տարվա վերջին և այդ ժամանակից ի վեր տարածում է գտել աշխարհի 190-ից ավելի երկրներում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում