Միջազգային

Չինաստանը Իտալիա է ուղարկել բժիշկ-փորձագետների երրորդ խումբը. Սինխուա

1 րոպեի ընթերցում

Չինաստանը Իտալիա է ուղարկել բժիշկ-փորձագետների երրորդ խումբը. Սինխուա

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Ֆուցզյան նահանգի 14 հոգուց բաղկացած բժիշկ-փորձագետների խումբը մարտի 25-ին մեկնել է Իտալիա՝ աջակցելու կորոնավիրուսի դեմ պայքարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Սինխուա» գործակալությունը տեղեկացնում է, որ թռիչքն իրականացվել է չարտերային չվերթով:

Խմբում ընդգրկված են փորձագետներ տարբեր բժշկական հաստատություններից, ինչպես նաև Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնից: Նրանք մասնագիտացված են ինտենսիվ բժշկության, ինֆեկցիոն հիվանդությունների ու դրանց վերահսկման, ավանդական չինական բժշկության, բուժքույրական խնամքի գծով:

Նրանք իտալացի մասնագետներին կփոխանցեն պրոֆիլակտիկայի, վերահսկողական գործընթացի, ախտորոշմանև բուժման հետ կապված իրենց փորձը:

Չինացի մասնագետները հիմնականում կաշխատեն Իտալիայի Տոսկանա մարզում:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում