ՏՄՊՊՀ-ն թղթակցությունը իրականացնելու է միայն էլեկտրոնային եղանակով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության պարետի «Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում հանրայինծառայության իրականացման նկատմամբ կիրառվողսահմանափակումների վերաբերյալ» 2020 թվականի մարտի 24-ի N 15 որոշումը`քաղաքացիները և տնտեսվարող սուբյեկտները, Հանձաժողովի հետ թղթակցությունը կարող են իրականացնել միայն էլեկտրոնային եղանակով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից։

«Էլեկտրոնային եղանակով դիմում կամ գրություն կարող եք ուղարկել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով (info@competition.am) կամ Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով (https://e-request.am/hy/e-letter)` լրացնելով պարտադիր դաշտերը:

Դիմումը կամ այլ գրությունը պետք է լինի ստորագրված (էլեկտրոնային ստորագրությամբ կամ դրա բացակայության դեպքում հասարակ ստորագրության սքանավորման տարբերակով) և համապատասխանի օրենսդրությամբ նախատեսված այլ պահանջներին:

Գրությունների գրանցման և ընթացքի հետ կապված հարցերի դեպքում կարող եք զանգահարել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ընդհանուր բաժին 010-54-19-00(355) հեռախոսահամարով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հայերեն

Կրիշտիանու Ռոնալդուն ամուսնացել է Ջորջինա Ռոդրիգեսի հետ

Բաբ էլ-Մանդեբի նեղուցում հութիների նոր հարձակումներից 6 մարդ է զոհվել

Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել ԱՄՆ-Հարավային Կորեա զորավարժությունների նախաշեմին

Ուիթքոֆը շնորհակալություն է հայտնել Պուտինին՝ ՌԴ-ում դատապարտված ԱՄՆ քաղաքացու ազատ արձակման համար

Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. 2 անձ՝ կալանավորվել

Նորոգվում է Արծվաբերդ-Չինարի հանրապետական նշանակության ճանապարհը

Ոստիկանությունը շարունակում է հատուկ միջոցառումները. տարածքային բաժիններ է տեղափոխվել շուրջ 150 անձ

Թրամփը հաստատել է լուրերը, որ սպառնալիքի պատճառով Թուրքիայից գաղտնի կերպով հեռացել է այլ ինքնաթիռով

Մեկնարկել են Բաղրամյանի հրշեջ-փրկարարական ջոկատի նոր վարչական շենքի շինաշխատանքները

ԱԺ նիստ