Սիրիայում որոշվել է դադարեցնել տպագիր թերթերի հրատարակումը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների շրջանակում, հանրային առողջության պահպանմանն ուղղված քայլերի համատեքստում Սիրիայի տեղեկատվության նախարարությունը որոշել է դադարեցնել տպագիր թերթերի հրատարակումը մինչև հետագա ծանուցումը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, նախարարությունը տեղեկացնում է, որ թերթերը կշարունակեն թարմացնել իրենց կայքերը, սոցիալական ցանցերի էջերը՝ այս փուլում իրականացնելով իրենց կրթական և տեղեկատվական դերը կորոնավիրուսի դեմ պայքարում:
Որոշումը կայացվել է Տեղեկատվության նախարարությունում կայացած հանդիպմանը, որին մասնակցում էին տեղական թերթերի գլխավոր խմբագիրները:
Սիրիայում մարտի 22-ին գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքը:
Կարդացեք հոդվածը` English