Միջազգային

Չինաստանն ու ՌԴ-ն կորոնավիրուսի դեմ պայքարում կաջակցեն Մոլդովային

1 րոպեի ընթերցում

 Չինաստանն ու ՌԴ-ն կորոնավիրուսի դեմ պայքարում կաջակցեն Մոլդովային

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոլդովան բժշկական օգնություն կստանա Չինաստանից և Ռուսաստանից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին մարտի 23-ին կայացած ճեպազրույցի ժամանակ տեղեկացրել է Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը՝ ավելացնելով, որ օգնությունը կլինի շաբաթվա ընթացքում:

«Ցանկանում եմ տեղեկացնել, որ մենք բժշկական աջակցություն ենք ստացել Առողջապահության համաշխարահյին կազմաերպությունից, շաբաթվա վերջին սպասում ենք Չինաստանից եկող օգնությունը: Նախորդ շաբաթ մենք աջակցություն ենք խնդրել նաև Ռուսաստանից, որից եկող օգնությունը ևս սպասում ենք այս շաբաթ»,-նշել է նախագահ Դոդոնն՝ ավելացնելով, որ այս ամենը կօգնի կորոնավիրուսի դեմ պայքարում:

Մոլդովայում վերջին տվյալների համաձայն՝ առկա է կորոնավիրուսով վարակվածության 94 դեպք:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում