Միջազգային

ԱՀԿ գլխավոր տնօրենը առողջ կենսակերպի խորհուրդներ է հրապարակել տանը մնացողների համար

2 րոպեի ընթերցում

ԱՀԿ գլխավոր տնօրենը առողջ կենսակերպի խորհուրդներ է հրապարակել տանը մնացողների համար

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը «Թվիթեր» սոցիալական ցանցի իր պաշտոնական էջում երեք հաջորդական գրառում է հրապարակել, որոնք վերաբերում են նոր կորոնավիրուսի պայմաններում առողջ կենսակերպի կանոններին՝ տանը մնացող մարդկանց համար։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը նշում է, որ մարդկանց ամենօրյա կենսաձևում տեղի են ունենում լուրջ փոփոխություններ, և այդ համատեքստում հարկ է ուշադրություն դարձնել ֆիզիկական ու հոգեբանական առողջության խնդիրներին։ Առողջապահության համաշխարհային կազմակերությունը նոր իրողությունների պայմաններում խորհուրդ է տալիս․

1․ Անցնել առողջ և սննդարար դիետայի, ինչը կօգնի, որ իմունային համակարգը լիարժեք գործի,

2․ Սահմանափակել ալկոհոլի և շաքարային ըմպելիքների օգտագործումը,

3․ Չծխել, քանի որ ծխելը մեծացնում է այլ հիվանդությունների զարգացման ռիսկը, մանավանդ նոր կորոնավիրուսով հիվանդանալու դեպքում,

4․ Լսել երաժշտություն, գիրք կարդալ խաղեր խաղալ,

5․ Փորձել չափից դուրս շատ նորություններ չկարդալ ու չդիտել, եթե դա ձեր մոտ տագնապ է հարուցում։ Ստանալ վիրուսի մասին տեղեկությունները միայն վստահելի աղբյուրներից՝ օրը մեկ կամ երկու անգամ։

ԱՀԿ պաշտոնյան գրառումներն ամփոփել է տանը մնալու կոչով։

Լուսանկարը՝MONUSCO Photos

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում