Միջազգային

Կանադայում կորոնավիրուսի 846 հաստատված դեպք կա

1 րոպեի ընթերցում

Կանադայում կորոնավիրուսի 846 հաստատված դեպք կա

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայում մարտի 19-ի ժամը 18:30-ի (տեղական ժամանակով) դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 846 է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Կանադայի կառավարության պաշտոնական կայքում:

Կանադայում ամենաշատ դեպքերն արձանագրվել են Բրիտանական Կոլումբիա նահանգում` 271, այնուհետև Օնտարիոյում` 258, Ալբերտայում` 146 և այլն:

Նոր կորոնավիրուսի` CՕVID-2019-ի բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախտաբնակ քաղաքում՝ 12-միլիոնանոց Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն բնութագրել է որպես պանդեմիա: Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հատել է 245 հազարը: Հայաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը 136 է, մեկ վարակված ապաքինվել և դուրս է գրվել հիվանդանոցից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում