Միջազգային

Մոնղոլիայում 5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

1 րոպեի ընթերցում

Մոնղոլիայում 5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մոնղոլիայի արևմուտքում՝ Չինաստանի սահմանից ոչ այնքան հեռու, մարտի 20-ին տեղի է ունեցել 5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այդ մասին հայտնել են չինական սեյսմոլոգիական կենտրոնից։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ՉԺՀ-ի Սինցզյան-Ույգուրի ինքնավար շրջանի Համի քաղաքից 360 կիլոմետր հյուսիս ընկած շրջանում: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա:

Ավերածությունների և տուժածների մասին տեղեկություններ դեռ չկան:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում