Միջազգային

Ղազախստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 49-ի

1 րոպեի ընթերցում

Ղազախստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 49-ի

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման ևս 5 նոր դեպք:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է այդ երկրի Առողջապահության նախարարության պաշտոնական կայքում:

Ղազախստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 49 է, որից 22-ն արձանագրվել է Ալմաթի, 25-ը՝ Նուր-Սուլթան, իսկ 2-ը՝ Կարագանդա քաղաքներում:

Նոր կորոնավիրուսի` CՕVID-2019-ի բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախտաբնակ քաղաքում՝ 12-միլիոնանոց Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն բնութագրել է որպես պանդեմիա: Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հատել է 245 հազարը: Հայաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը 136 է, մեկ վարակված բուժվել և դուրս գրվել հիվանդանոցից:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում