Միջազգային

Ուկրաինայում կա կորոնավիրուսի հաստատված 16 դեպք

1 րոպեի ընթերցում

 Ուկրաինայում կա կորոնավիրուսի հաստատված 16 դեպք

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայում մարտի 19-ի դրությամբ նոր կորոնավիրուսի վարակի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 16 է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Ուկրաինայի առողջապահության նախարարությունը:

Ուկրաինայի հանրային առողջության կենտրոնը մարտի 18-ին ունեցել է կորոնավիրուսի կասկածելի 79 դեպք: Թեստավորման արդյունքներից 2-ն են դրական պատասխանով եղել: Կենտրոնը տեղեկացնում է, որ իրենք հետազոտում են ոչ միայն այն մարդկանց, ում մոտ հստակ վիրուսի կասկածներ կան, այլև նրանց հետ կոնտակտ ունեցած քաղաքացիներին: 2020 թվականի սկզբից Ուկրաինայում եղել է կորոնավիրուսի կասկածի 260 հաղորդում:

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 220 հազարը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում