Միջազգային

Ուհանում առաջին անգամ կորոնավիրուսի վարակվածության նոր դեպք չի գրանցվել

1 րոպեի ընթերցում

Ուհանում առաջին անգամ կորոնավիրուսի վարակվածության նոր դեպք չի գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Հուբեյ նահանգի կենտրոն համարվող Ուհան քաղաքում, որը պանդեմիա որակված վարակի էպիկենտրոնն է, կորոնավիրուսի բռնկումից ի վեր առաջին անգամ մարտի 18-ին վարակվածության նոր դեպք չի արձանագրվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Չինաստանի Հուբեյ նահանգի առողջապահական հանձնաժողովը տեղեկացնում է, որ նահանգում մահերի թիվն ավելացել է 8-ով, իսկ կորոնավիրուսով վարակվածների թիվը Ուհանում 50 հազար 5 է, Հուբեյում՝ 67 հազար 800:

Մարտի 18-ին նահանգում, ընդհանուր առմամբ, դուրս է գրվել 795 մարդ, արդյունքում հոսպիտալացված անձանց թիվը կրճատվել է՝ հասնելով մինչև 6 հազար 636, այդ թվում` 1809 ծանր, 465-ը ծայրահեղ ծանր վիճակում են:

Կորոնավիրուսն ի հայտ է եկել Ուհան քաղաքում նախորդ տարվա վերջին և այդ ժամանակից ի վեր տարածում է գտել աշխարհի 166 երկրում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում