Միջազգային

Նուր-Սուլթանում և Ալմաթիում մարտի 19-ից կարանտինային ռեժիմ կսահմանվի

1 րոպեի ընթերցում

Նուր-Սուլթանում և Ալմաթիում մարտի 19-ից կարանտինային ռեժիմ կսահմանվի

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանի նախագահին կից արտակարգ դրությունն ապահովող պետական հանձնաժողովը որոշում է կայացրել մարտի 19-ից կարանտինային ռեժիմ սահմանել Նուր-Սուլթանում և Ալմաթիում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով կառավարության լրատվական ծառայությանը:

Ղազախստանում մարտի 16-ից սահմանվել է արտակարգ դրություն՝ նպատակ ունենալով պահպանել քաղաքացիների առողջությունը կորոնավիրուսի տարածման պայմաններում: Ներկայում Ղազախստանում կորոնավիրուսով վարակվածության 32 դեպք կա, այդ թվում՝ 17-ը Նուր-Սուլթանում, 15-ը՝ Ալմաթիում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում