Քաղաքականություն

Ազգային ժողովը հատուկ նիստում կքննարկի արտակարգ դրության իրավական ռեժիմ սահմանելու հարցը

1 րոպեի ընթերցում

 Ազգային ժողովը հատուկ նիստում կքննարկի արտակարգ դրության իրավական ռեժիմ սահմանելու հարցը

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովը հատուկ նիստ կգումարի, որի ընթացքում կքննարկվի արտակարգ դրության իրավական ռեժիմ սահմանելու հարցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ կառավարությունը Հայաստանում 30 օրով արտակարգ դրություն հայտարարելու որոշում է կայացրել մարտի 16-ի նիստում:

Սահմանադրության 120-րդ հոդվածի համաձայն՝ արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում իրավունքի ուժով անհապաղ գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ: Ազգային ժողովը կարող է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վերացնել արտակարգ դրությունը կամ չեղյալ հայտարարել արտակարգ դրության իրավական ռեժիմով նախատեսված միջոցառումների իրականացումը: Արտակարգ դրության իրավական ռեժիմը սահմանվում է օրենքով, որն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն արդեն պատգամավորներին ու խորհրդարանի աշխատակազմին խնդրել է պատրաստվել ԱԺ հատուկ նիստին:

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 30-ի, մեկուսացված է ավելի քան 300 քաղաքացի: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա արդեն ապաքինվել է և դուրս է գրվել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում