Միջազգային

Ֆիլիպինների Սենատում մեծամասնության առաջնորդը վարակվել է կորոնավիրուսով

1 րոպեի ընթերցում

Ֆիլիպինների Սենատում մեծամասնության առաջնորդը վարակվել է կորոնավիրուսով

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆիլիպինների Սենատում մեծամասնության առաջնորդ Խուան Միգել Զուբիրին հայտնել Է, որ իր անալիզի արդյունքները կորոնավիրուսի առկայություն են ցույց տվել օրգանիզմում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Տխրությամբ ստիպված եմ հայտարարել, որ ինձ մոտ կորոնավիրուսի առկայության դրական արդյունք Է գրանցվել»,- մարտի 16-ին գրել Է քաղաքական գործիչը Facebook-ի իր Էջում:

Նա նաեւ հայտնել Է, որ անալիզները հանձնել Է անցած շաբաթ, իսկ մարտի 11-ից ինքնամեկուսացման մեջ Է գտնվում կոնրոնավիրուսի առկայության հավանականության կապակցությամբ:

Սենատորը կարանատինի մեջ կգտնվի եւս առնվազն 10 օր: Վերջին տվյալների համաձայն, Ֆիլիպիններում գրանցվել Է կորոնավիրուսով վարակման 140 դեպք, առնվազն 12 մարդ մահացել Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում