Միջազգային

Ֆրանսիան Apple-ին տուգանել Է 1,1 մլրդ եվրոյով

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիան Apple-ին տուգանել Է 1,1 մլրդ եվրոյով

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի իշխանություններն ամերիկյան Apple-ին տուգանել են 1,1 մլրդ եվրոյով՝ ընկերության առեւտրային ցանցի կողմից հակամենաշնորհային օրենսդրության պահանջները խախտելու համար: Այդ մասին ասված Է Ֆրանսիայի հակամենաշնորհային գերատեսչության հայտարարության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Բացի այդ, Ֆրանսիայի հակամենաշնորհային գերատեսչությունը տուգանել Է Apple-ի արտադրանքի երկու մեծածախ վաճառողներին՝ Tech Data-ին եւ Ingram Micro-ին՝ համապատասխանաբար 76,1 մլն եվրոյով եւ 63 մլն եվրոյով՝ ոչ մրցակցային պրակտիկայի համար:

«Apple-ը եւ նրա արտադրանքի երկու մեծածախ վաճառողները պայմանավորվել Էին չմրցակցել միմյանց հետ եւ կանխել մրցակցությունը ռեսելլերների շրջանում, այսպիսով, Apple-ի արտադրանքի մեծածախ շուկան զրկելով մրցակցությունից»,-հայտարարել Է հակամենաշնորհային գերատեսչության ղեկավար Իզաբել դե Սիլվան: Apple-ի վրա դրված տուգանքը խոշորագույնն Է ֆրանսիական կարգավորիչի համար: Նախորդ ռեկորդը՝ 350 մլն եվրո, Orange SA կարգավորիչի կողմից դրվել Էր 2015 թվականին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում