Միջազգային

Հունաստանում 14-օրյա կարանտին են սահմանել բոլոր ժամանողների համար

1 րոպեի ընթերցում

Հունաստանում 14-օրյա կարանտին են սահմանել բոլոր ժամանողների համար

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստան բոլոր ժամանողները պետք Է պարտադիր կարգով 14-օրյա կարանտին անցնեն: Այդ մասին մարտի 16-ին հայտնել Է կառավարության պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Արիստոտելիա Պելոնին բրիֆինգում, որը նվիրված Էր կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումներին: Ճեպազրույցին լրագրողներ ներկա չեն եղել, այն հեռարձակվել Է You-Tube-ով:

Պելոնին ասել Է, որ երկիր վերադարձած բոլոր հույները պարտադիր կարգով տներում ինքնամեկուսացման պայմաններում են գտնվում 14 օրվա ընթացքում: Ճշտող հարցին՝ այդ միջոցը վերաբերում Է արդյոք Հունաստան ժամանող երրորդ երկրների քաղաքացիներին, նա ասել Է. «Դա վերաբերում Է բոլոր նրանց, ովքեր ժամանում են»: Հունաստանի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն, որոնք հրապարակվել են մարտի 15-ին, երկրում կորոնավիրուսով վարակվել Է 331 մարդ:

Հիվանդանոցներում Է գտնվում 51 մարդ, որոնցից ութի վիճակը ծանր Է: Տասը մարդ ապաքինվել Է եւ դուրս գրվել, չորսը մահացել են, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում