Մադրիդի տարածաշրջանի ղեկավարը վարակվել Է կորոնավիրուսով
1 րոպեի ընթերցում
![Մադրիդի տարածաշրջանի ղեկավարը վարակվել Է կորոնավիրուսով](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/03/1008805.jpg)
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի Մադրիդի ինքնավար հանրակցության կառավարության ղեկավար Իսաբել Դիաս Այուսոն վարակվել Է կորոնավիրուսով: Այդ մասին նա մարտի 16-ին հայտնել Է Twitter-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Քանի որ COVIG-19-ի իմ թեստը բացասական Էր, ես մի քանի շաբաթ աշխատում Էի անդադրում եւ, վերջիվերջո, նույնպես դրական արդյունք ստացա»,-գրել Է նա:
Ավելի վաղ վարակում Էր հայտնաբերվել Իսպանիայի երկու նախարարի, երկրի կառավարության նախագահ Պեդրո Սանչեսի տիկնոջ՝ Բեգոնյա Գոմեսի, Կատալոնիայի ղեկավարի տեղակալ Պերե Արագոնեսի մոտ: Իսպանիայում նոր կորոնավիրուսով վարակման առնվազն 8744 դեպք Է գրանցվել երկրում վարակի տարածման սկսվելուց ի վեր:
Այդ մասին մարտի 16-ին հայտնել Է թագավորության առողջապահության նախարարությանն առընթեր առողջապահության բնագավառում համակարգման եւ արտակարգ իրավիճակների կենտրոնի տնօրեն Ֆեռնանդո Սիմոնը: Նրա խոսքով՝ մահացել Է 297 մարդ, ապաքինվել Է 521 հոգի: Առավել մեծ թվով վարակվածներ են հայտնաբերվել Մարդիդի ինքնավար հանրակցությունում: Կիրակի օրն առողջապահության նախարարությունը տեղեկացրել Էր 7753 հիվանդացածի եւ 288 մահացածի մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: