Միջազգային

Լիբանանը մարտի 18-ից փակում Է Բեյրութի օդանավակայանը, ցամաքային եւ ծովային սահմանները

2 րոպեի ընթերցում

Լիբանանը մարտի 18-ից փակում Է Բեյրութի օդանավակայանը, ցամաքային եւ ծովային սահմանները

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի կառավարությունը հայտարարել Է երկրում նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդության համաճարակի սպառնալիքի պատճառով մարտի 18-ից մինչեւ 29-ը Բեյրութի միջազգային օդանավակայանը, ցամաքային եւ ծովային սահմանները փակելու մասին: Այդ մասին հայտնել Է երկրի տեղեկատվության նախարար Մանալ Աբդել Սամադը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք այս որոշումն ընդունում ենք՝ ելնելով առողջապահության ոլորտի արտակարգ իրադրությունից, որը պահանջում Է բոլոր ջանքերի մոբիլիզացում վտանգավոր վարակի դեմ պայքարելու համար»,- հայտարարել Է տիկին նախարարը Բաաբդա պալատում կայացած մամուլի ասուլիսում, որը հեռարձակել Է Tele Liban ալիքը: Նրա խոսքով՝ կառավարության պլանին համապատասխան, որը նախատեսում Է արտակարգ բնույթի միջոցառումներ, ամբողջ երկրում հայտարարված Է 15-օրյա կարանտին: «Փակ կլինեն պետական հիմարկությունները, ուսումնական եւ նախադպրոցական հաստատությունները, մասնավոր ձեռնարկությունները, բացառությամբ այն ձեռնարկությունների, որոնք պարենային անվտանգություն են ապահովում,- ասել Է Աբդել Սամադը:- Քաղաքացիներին պատվիրված Է մնալ տանը եւ դուրս գալ սոսկ անհրաժեշտության դեպքում»: Արտակարգ ռեժիմով կաշխատեն հոսպիտալները, ուժային կառույցները եւ կենսականորեն կարեւոր օբյեկտները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում