Միջազգային

G7-ի ղեկավարները կքննարկեն կորոնավիրուսի հետ կապված իրադրությունը

1 րոպեի ընթերցում

 G7-ի ղեկավարները կքննարկեն կորոնավիրուսի հետ կապված իրադրությունը
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: G7-ի երկրների ղեկավարները մարտի 16-ին կանցկացնեն հեռախորհրդակցություն, որի ընթացքում կքննարկեն աշխարհում կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը: Այդ մասին հայտարարել Է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն խորհրդարանում կայացած քննարկումների ընթացքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այսօր «յոթնյակի» երկրների ղեկավարները երեկոյան ժամը 11-ին (Երեւանի ժամանակով 18:00-ին) կանցկացնեն հեռախորհրդակցություն: Կարծում եմ, որ կքննարկենք այն միջոցառումները, թե ինչպես միավորվենք վիրուսի տարածման դեմ պայքարում»,- ասել Է նա:

Այս տարի G7-ում նախագահում Է ԱՄՆ-ը:

2019 թվականի վերջին Կենտրոնական Չինաստանում նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդության բռնկումը տարածվել Է ավելի քան 120 երկրում եւ մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից ճանաչվել պանդեմիա, հաղորդել Է ՏԱՍՍ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում