Երևանի պետական կրկեսը հանդիսատեսի առաջ դռները նախատեսում է բացել 2020-ի վերջին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըստ նախնական տվյալների՝ Երևանի պետական կրկեսը հանդիսատեսի առաջ իր դռները կբացի 2020 թվականի վերջին:

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երևանի պետական կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը:

«Այո՛, կրկեսի բացումը մի փոքր երկարում է: Այնուամենայնիվ ես պետք է շնորհակալություն հայտնեմ մեր հովանավորներին, որոնք բազմամիլիոնանոց ծախսեր են անում մեր ազգին կրկես նվիրելու համար: Կրկեսն արդեն պատրաստ է, բայց դեռ ընթացքում են ներքին հարդարման աշխատանքները»,- նշեց Պետրոսյանը:

Նրա հավաստիացմամբ՝ ամեն ինչ արվում է, որ կրկեսը բացվի մինչև 2020-ի վերջը: «Հույս ունեմ, որ մինչև նոյեմբեր դա կլինի: Իհարկե, արդեն մի քանի անգամ ասել եմ, որ այն շուտով բացվելու է, բայց կրկեսային շենք կառուցելը այնքան էլ հեշտ չէ: Այն բազմապրոֆիլ չէ: Կրկեսը կլոր է և ունի իր առանձնահատկությունները»,- ընդգծեց Պետրոսյանը:

Կրկեսի գեղարվեստական ղեկավարը տեղեկացրեց, որ շենքը նախատեսված է 2400-2500 մարդու համար: Շուտով նստարաններն են բերվելու, լուսային ու ձայնային տեխնիկան:

«Ամեն ինչ արդեն պատվիրված է: Այս տարին ենգիբարյանական է: Կրկեսի բացվելուն պես նշելու ենք մեծն Լեոնիդ Ենգիբարյանի՝ իմ ուսուցչի 85-ամյակը»,- եզրափակեց Սոս Պետրոսյանը:

Անժելա Համբարձումյան

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան