Միջազգային

Իսպանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 1500-ով

1 րոպեի ընթերցում

Իսպանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 1500-ով

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայում Նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 5753-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, հղում անելով թագավորության առողջապահության նախարարության հայտարարությանը:

Ուրբաթ օրը նախարարությունը հայտնել է, որ վարակվածների թիվը 4209 է, իսկ մահացության թիվը կազմում է 120:

Նոր կորոնավիրուսի` CՕVID-2019-ի բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախտաբնակ քաղաքում՝ 12-միլիոնանոց Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն բնութագրել է որպես պանդեմիա: Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հատել է 146 հազարը: Հայաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը 15 է:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում