Միջազգային

Մոսկվայի իշխանությունները կորոնավիրուսը ճանաչել են արտակարգ և անխուսափելի հանգամանք

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի իշխանությունները կորոնավիրուսի տարածումը ճանաչել են որպես արտակարգ և անխուսափելի հանգամանք: Այս մասին ասվում է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հրամանագրում արված փոփոխություններում: Փաստաթուղթը հրապարակվել է շաբաթ օրը քաղաքապետի և մայրաքաղաքի պաշտոնական կայքում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է «ՏԱՍՍ»-ը:

«Սահմանել, որ նոր կորոնավիրուսային վարակի`(2019-nCoV)-ի տարածումը ստեղծված պայմաններում արտակարգ և անխուսափելի հանգամանք է, որը հանգեցրել է բարձր պատրաստվածության ռեժիմի ներդրման, ինչն էլ անհաղթահարելի ուժի հետևանք է»,-ասվում է փաստաթղթում:

Փոփոխություններում ասվում է, որ Ռուսաստանի դպրոցականների ծնողները պետք է իրենք որոշեն անհրաժե՞շտ է արդյոք, որ իրենց երեխաներն այցելեն դպրոց, թե՞ ոչ: Գործատուներին պարտավորեցրել են աշխատանքի չկանչել այն աշխատակիցներին, որոնք պետք է կարանտինում լինեն կորոնավիրուսի տարածման հետևանքով վատ վիճակում գտնվող այս կամ այն երկիր այցելելուց հետո:

Մոսկվայի այն քաղաքացիները, ովքեր ապրում են մարդկանց հետ, որոնք կարանտինում են, նույնպես պարտավորված են պահպանել ինքնամեկուսացման ռեժիմը երկու շաբաթվա ընթացքում:

Հայերեն

Հենրիխ Մխիթարյանը ՉԼ եզրափակիչում «Ինտեր»-ի մեկնարկային կազմում է

ՌԴ-ից կենդանիների ներկրումը իրականացվել է կեղծ փաստաթղթերով. ՍԱՏՄ-ն՝ Գոգավանի անցակետում 190 ցլիկով բեռնված բեռնատարների խնդրի մասին

Թեհրանը հայտարարում է առաջընթացի մասին ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցություններում

Հունիսի 2-ի միջոցառումների անոնս

Հայաստանը հրաձգության աշխարհի գավաթին կմասնակցի երկու մարզիկով

Ժաննա Անդրեասյանը ներկա է գտնվել Մանկական գրքի փառատոնի բացմանը

Հայաստանյան ընկերությունը` FEAS Չեմպիոնների լիգայի մրցանակակիր. Երևանում կայացավ ConFEAS 2025-ը

Իրանում ՀՀ դեսպանն ընդունել է հայկական համայնքի մի խումբ ներկայացուցիչների

Վաշինգտոնում բեռնատարի վթարի հետևանքով 250 մլն մեղու դուրս է թռել. բնակիչներին հորդորել են հեռու մնալ տարածքից

ԱՄՆ-ն իրավունք չունի Իրանից պահանջել հրաժարվել ուրանի հարստացումից. Արաղչի