«Աերոֆլոտը» կկրճատի թռիչքների քանակը դեպի Եվրոպա
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական խոշոր ավիաընկերությունը` «Աերոֆլոտ»-ը կրճատում է դեպի Եվրոպա թռիչքների քանակը: Այս մասին հայտարարված է ընկերության պաշտոնական կայքում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը`վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, կայքում զետեղված հաղորդագրության մեջ նշված է, որ Ռուսաստանը մարտի 16-ից սահմանափակում է չվերթները Եվրոպական միության, Նորվեգիայի և Շվեյցարիայի հետ: Մինչ այդ սահմանափակվել էին չվերթները Չինաստանի, Իրանի, Հարավային Կորեայի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Իտալիայի և Գերմանիայի հետ:
Հաղորդագրությունում ասվում է, որ «Աերոֆլոտ»-ը փոփոխություններ կմտցնի Մոսկվայից դեպի Եվրոպա թռիչքային ծրագրում:
Կարդացեք հոդվածը` Русский