Միջազգային

Իտալիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հատել է 17 հազարի շեմը

1 րոպեի ընթերցում

Իտալիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հատել է 17 հազարի շեմը

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը մեկ օրում ավելացել է 2547-ով՝ հասնելով 17660-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Ջոն Հոփքինսի համալսարանի ստեղծած հարթակը:

Երկրում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը կազմել է 1266, կորոնավիրուսից բուժվել է 1439 մարդ:

Նոր կորոնավիրուսի` CՕVID-2019-ի բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախտաբնակ քաղաքում՝ 12-միլիոնանոց Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն բնութագրել է որպես պանդեմիա: Հայաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը 13 է:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում