Միջազգային

Մարտի 16-ին G7-ի ղեկավարները կքննարկեն կորոնավիրուսի տարածման կանխարգելման հարցը

1 րոպեի ընթերցում

Մարտի 16-ին G7-ի ղեկավարները կքննարկեն կորոնավիրուսի տարածման կանխարգելման հարցը

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ կորոնավիրուսի տարածումը կանխարգելման հարցով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Ֆրանսիայի նախագահը ֆեյսբուքի պաշտոնական իր էջում:

«Հեռախոսազրույցի ընթացքում որոշում ենք կայացրել մարտի 16-ին արտակարգ հանդիպում կազմակերպել Դոնալդ Թրամփի և G7-ի բոլոր ղեկավարների հետ՝ տեսակոնֆերանսի միջոցով: Մենք կհամակարգենք պատվաստանյութերի և բուժումների վերաբերյալ հետազոտությունները, ինչպես նաև կաշխատենք տնտեսական և ֆինանսական միջոցառումների ուղղությամբ»,- գրել է Մակրոնը:

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում