Միջազգային

Աշխարհում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 5 հազարը

1 րոպեի ընթերցում

Աշխարհում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 5 հազարը

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսի բռնկման հետեւանքով մահացածների թիվը գերազանցել Է 5 հազարը: Այդ մասին վկայում են վիճակագրական տվյալները, որոնք ՏԱՍՍ-ի թղթակիցները հավաքել են ավելի քան 100 երկրի իշխանությունների արած պաշտոնական հայտարարությունների հիման վրա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ներկայում վարակվածների թիվն ամբողջ աշխարհում ավելացել Է մինչեւ 134 հազար, մահացել Է 5055 մարդ՝ ախտահարվածների մոտավորապես 3,75 տոկոսը: Կորոնավիրուսով վարակվածների եւ մահացածների թվով առաջինը մնում Է Չինաստանը, որտեղ, իշխանությունների հայտարարությունների համաձայն, արդեն անցել Է համաճարակի բարձրակետը, այնտեղ գրանցվել Է 81 հազար վարակված, մոտավորապես 3,2 հազարը մահացել են կորոնավիրուսի հարուցած հիվանդությունից, ավելի քան 65 հազար մարդ ապաքինվել Է: Վերջին 24 ժամվա ընթացքում հայտնաբերվել Է ընդամենը ութ նոր դեպք:

Բացի Չինաստանից, կորոնավիրուսով վարակման դեպքեր են հայտնաբերվել աշխարհի 117 երկրների գրթե 54 հազար մարդկանց մոտ, 1874 մարդ մահացել Է: ՉԺՀ-ի սահմաններից դուրս վիրուսից մահացության միջին մակարդակը փոքր-ինչ պակաս Է եւ կազմում Է 3,48 տոկոս:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում