Միջազգային

Բուլղարիայի իշխանությունները երկրում արտակարգ դրություն են հայտարարում կորոնավիրուսի պատճառով

1 րոպեի ընթերցում

Բուլղարիայի իշխանությունները երկրում արտակարգ դրություն են հայտարարում կորոնավիրուսի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուլղարիայի խորհրդարանը հավանություն Է տվել կորոնավիրուսի հետ կապված իրադրության պատճառով մարտի 13-ից մինչեւ ապրիլի 13-ը երկրում արտակարգ դրության ռեժիմ մտցնելուն, որն առաջարկել Էր երկրի վարչապետ Բոյկո Բորիսովը: Այդ մասին հայտնել Է Sofia Globe հրատարակությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Արտակարգ դրության ռեժիմի հարցը խորհրդարանի քվեարկությանն Էր դրվել նախօրյակին երկրի կառավարության արտահերթ խորհրդակցությունից հետո: Ինչպես նշում Է հրատարակությունը, Բուլղարիայի վարչապետն ավելի վաղ հայտարարել Է, որ այդ միջոցը երկրին անհրաժեշտ Է, քանի որ շատ մարդիկ չեն պահպանում կարանտինային ռեժիմը: Մինչ այժմ Բուլղարիայում հայտնաբերվել Է կորոնավիրուսով վարակման 23 դեպք, պացիենտներից մեկը մահացել Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում