Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտի հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել աշխարհում նոր կորոնավիրուսի վարակի տարածմամբ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Դեսպան Լաքոտը ներկայացրել է իրավիճակը Ֆրանսիայում և ձեռնարկվող քայլերը: Անդրադարձ է կատարվել այս ուղղությամբ հնարավոր համագործակցությանը:

Խոսելով երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցության ծրագրերի մասին՝ Հանրապետության նախագահը և դեսպանը մասնավորապես հեռանկարային են դիտարկել գործընկերությունը նորագույն տեխնոլոգիաների ոլորտում: Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնությանը, որն ուղղած է Հայաստանում տեխնոլոգիաների, կրթության և գիտության զարգացմանը և նպատակ ունի Հայաստան բերել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում առաջատար ընկերություններ՝ զբաղվելու արհեստական բանականության, մաթեմատիկական մոդելավորման, մեքենայական ուսուցման ոլորտների զարգացմամբ և կրթական ծրագրերի իրականացմամբ։ Նշվել է, որ ֆրանսիական մի քանի հանրահայտ ընկերությունների հետ առաջիկայում կստորագրվեն փոխըմբռնման հուշագրեր, իսկ որոշների հետ ձեռք են բերվել նախնական պայմանավորվածություններ:

Զրուցակիցները խոսել են նաև նորագույն տեխնոլոգիաների ոլորտում Ֆրանսիայի գիտակրթական հաստատությունների հետ համագործակցության հնարավորությունների մասին:

Հայերեն العربية English Français Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ