ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդյան աշխարհահռչակ դերասան Ջերարդ Բատլերը դարձել է Տոկիոյի Օլիմպիական խաղերի ջահակիր:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բատլերը մասնակցում է Հունաստանում ընթացող փոխանցումավազքին և ջահով անցել է Հին Սպարտայի տարածքով:
Օլիմպիական կրակը Հունաստանով կշրջի մինչ մարտի 19-ը և մարտի 20-ին կմեկնի Ճապոնիա:
32-րդ ամառային Օլիմպիական խաղերը կհյուրընկալի Տոկիոն: Դրանք կմեկնարկեն հուլիսի 24-ին և կեզրափակվեն օգոստոսի 9-ին: Աշխարհի 206 երկրների մոտ 11 հազար մարզիկներ կմրցեն 33 մարզաձևերում: Հեռավոր 1964 թվականից հետո Տոկիոն երկրորդ անգամ է հյուրընկալելու Օլիմպիական խաղերը:
Նոր կորոնավիրուսի բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախտաբնակ քաղաքում՝ 12-միլիոնանոց Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն բնութագրել է որպես համաճարակ՝ բազմաթիվ օջախներով: Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հատել է 130 հազարի սահմանը: Վիրուսից մահացել է ավելի քան 4 500 մարդ: