Միջազգային

Ղազախստանում հայտնել են կորոնավիրուսի առաջին երկու դեպքի մասին

2 րոպեի ընթերցում

Ղազախստանում հայտնել են կորոնավիրուսի առաջին երկու դեպքի մասին

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանի առողջապահության նախարարությունը հայտնել Է երկրում կորոնավիրուսով վարակման առաջին երկու դեպքի մասին: Հիվանդացել Է երկու մարդ, որոնք Գերմանիայից հայրենիք Էին ժամանել մարտի 9-ին եւ 12-ին: Այդ մասին հայտարարել Է նախարար Ելժան Բիրտանովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Երկուսն Էլ մեկուսացված են Ալմա-Աթիի ինֆեկցիոն հիվանդանոցում, մինչ այդ նրանցից մեկը տնային կարանտինի մեջ Էր: Շնչուղիների հիվանդության կլինիկական ախտանշաններ նրանց մոտ չկան, նրանք իրենց լավ են զգում: Պարզվել Է, որ նրանք շփվել են 85 մարդու հետ, ի հայտ են բերվել նաեւ այն մարդիկ, որոնք թռչում Էին նրանց հետ նույն չվերթով, նրանցից 12-ին ուղարկել են կարանտին: Մարտի 13-ին ավելի վաղ Ղազախստանի նախագահ Քասըմ-Ժոմարտ Տոկաեւը հանդես Է եկել կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների եւ բնակչությանն ու տնտեսությանը օգնելու վերաբերյալ մեծ հայտարարությամբ: Մասնավորապես, նա արգելել Է պետական ծառայողների արտասահմանյան գործուղումները, արգելել Է զանգվածային միջոցառումները, հավաստիացրել Է, որ երկրում պարենամթերքի եւ դեղամիջոցների պաշարները բավարար են եւ աժիոտաժային պահանջարկ առաջացնելու կարիք չկա: Մարտի 16-ից երկրի դպրոցներում հայտարարված են արտահերթ արձակուրդներ: Մարտի 8-ից Ղազախստանը սահմանափակել Է Հարավային Կորեայի, Չինաստանի եւ Իրանի քաղաքացիների մուտքը երկիր: Մարտի 12-ին հայտնի Է դարձել, որ Ղազախստանում կչեղարկեն Հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում