Միջազգային

Կորոնավիրուսի առաջին դեպքն Է գրանցվել Քենիայում

1 րոպեի ընթերցում

Կորոնավիրուսի առաջին դեպքն Է գրանցվել Քենիայում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քենիայում հայտնաբերել են (COVID-19) նոր տիպի կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Այդ մասին մարտի 13-ին հայտնել են տեղական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Քենիայի առողջապահության նախարար Մութահի Կագվեին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Առողջապահության նախարարը նշել Է, որ դեպքը հաստատվել Է մարտի 12-ին: Կագվեի տվյալներով՝ վարակվել Է մի կին, որն ԱՄՆ-ից Քենիայի մայրաքաղաք Նայրոբի Է վերադարձել՝ տեղափոխ կատարելով Լոնդոնում: Այժմ նա գտնվում Է հիվանդանոցում, պացիենտի վիճակը գնահատվում Է որպես կայուն: Նրա ջերմությունն իջել Է մինչեւ նորմալ ցուցանիշներ: Ինչ վերաբերում Է Աֆրիկայի մյուս երկրներին, ապա կորոնավիրուս Է հայտնաբերվել Եգիպտոսում (67 դեպք), Ալժիրում (24 դեպք), Հարավաֆրիկյան Հանրապետությունում (17 դեպք), Թունիսում (յոթ դեպք), Մարոկոյում (վեց դեպք), Սենեգալում (չորս դեպք): Երկուական դեպք Է գրանցվել Բուրկինա-Ֆասոյում, Նիգերիայում եւ Կամերունում, մեկական դեպք՝ Կոնգոյի Հանրապետությունում, Կոտ-դ՛Իվուարում եւ Տոգոյում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում