Միջազգային

Կորոնավիրուսի բռնկման պատճառով Էվերեստը փակ է լինելու արշավախմբերի համար

1 րոպեի ընթերցում

Կորոնավիրուսի բռնկման պատճառով Էվերեստը փակ է լինելու արշավախմբերի համար

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի բռնկման պատճառով Էվերեստը փակ է լինելու արշավախմբերի համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` BBC-ն տեղեկացնում է, որ Նեպալի կառավարությունը հայտարարել է, որ լեռնագնացության թույլտվությունը չեղարկվում է մարտի 14-ից մինչև ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում: Չինաստանը նույնպես չեղարկել է լեռնագնացություններն ու արշավները:

Նեպալի լրատվամիջոցները նշում են, որ երկիրը տարեկան 4 մլն դոլար է ստանում Էվերեստի լեռնագնացության, արշավների թույլտվության համար:

Երկրի ղեկավարությունը հորդորում է Նեպալ ժամանողներին 14 օր մնալ տանը, սահմանափակել շփումները:

Նեպալ լեռնագնացներ հիմնականում գնում են ԱՄՆ-ից, Հնդկաստանից, Չինաստանից, Մեծ Բրիտանիայից, Ճապոնիայից:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում