Միջազգային

Նյու Յորքում արտակարգ դրություն Է հայտարարվել կորոնավիրուսի պատճառով

2 րոպեի ընթերցում

Նյու Յորքում արտակարգ դրություն Է հայտարարվել կորոնավիրուսի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում արտակարգ դրության ռեժիմ Է հայտարարվել նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդության տարածման պատճառով: Այդ մասին մարտի 12-ին հայտարարել Է Նյու Յորքի քաղաքագլուխ Բիլ դե Բլազիոն մամուլի ասուլիսում, որը հեռարձակել Է CNBC հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Վերջին 24 ժամն սթափեցնող Էր»,- նշել Է քաղաքապետը:

«Այժմ թվում Է, թե երեկվա առավոտը շատ վաղուց Էր: Մենք շատ տեղեկատվություն ենք ստացել երեկվա մասին, շատ բան Է փոխվել, իսկ անցած գիշերն այն տպավորությունն ստեղծվեց, որ ամբողջ աշխարհը գլխիվայր շրջվեց մի քանի ժամվա ընթացքում»,- նշել Է դե Բլազիոն: Նրա տեղեկատվությամբ՝ Նյու Յորքում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 24 ժամվա ընթացքում ավելացել Է 42-ով՝ հասնելով 95-ի: 1780 մարդ կամավոր կարանտինի ռեժիմ Է պահպանում, եւս 29 մարդ կարանտինի Է ենթարկվել հարկադրաբար: Կորոնավիրուսի պատճառով արտակարգ դրության ռեժիմ Է գործում նաեւ ԱՄՆ-ի մայրաքաղաքում եւ 24 նահանգում, որոնց թվում են՝ Արիզոնայի, Նյու Մեքսիկոյի, Լուիզիանայի, Արկանզասի, Միչիգանի, Վերմոնտի, Հյուսիսային Կարոլինայի, Մասաչուսեթսի, Կոլորադոյի, Օհայոյի, Իլինոյսի, Ռոդ Այլենդի, Նյու Ջերսիի, Օրեգոնի, Նյու Յորքի, Փենսիլվանիայի, Քենտուկիի, Ինդիանայի, Մերիլենդի, Կալիֆոռնիայի, Ֆլորիդայի, Վաշինգտոնի եւ Հավայիի նահանգները: Ավելի վաղ CNN-ը հայտնել Է, որ Սենատում դեմոկրատների առաջնորդ Չաք Շումերը ու եւս երկու դեմոկրատ սենատորներ՝ Փաթի Մյուրեյը եւ Հերի Փիթերսը, նամակ են պատրաստում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին կորոնավիրուսի պատճառով արտակարգ դրության համազգային ռեժիմ հայտարարելու խնդրանքով, ինչը թույլ կտա ԱՄՆ-ի արտակարգ իրավիճակների կառավարման համերկրային գործակալությանը ավելի քան 40 մլրդ դոլար ուղղորդել կորոնավիրուսի դեմ պայքարին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:v

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում