Միջազգային

ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել Է 1640-ը, մահացել Է 41 մարդ

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել Է 1640-ը, մահացել Է 41 մարդ

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում նոր կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել Է 1645-ի, մահացել Է 41 մարդ: Այդ մասին մարտի 12-ին հայտնել Է CNN հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով Միացյալ Նահանգների Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման դաշնային կենտրոնների տվյալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հեռուստաընկերությունն ավելի վաղ տեղեկացրել Էր կորոնավիրուսով 1459 վարակվածի եւ 39 մահացածի մասին: Այժմ, ինչպես հայտնում Է CNN-ը, կորոնավիրուս Է հայտնաբերվել 70 հայրենադարձված ամերիկացիների եւ 47 նահանգների ու Կոլումբիա մայրաքաղաքային օկրուգի 1575 բնակիչների մոտ: Մահվան դեպքերը հասել են 41-ի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում